«Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինը կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, «Ուդինեզեն» միացել է 27-ամյա իսպանացու տրանսֆերի համար պայքարին, ով ցանկանում է հեռանալ լոնդոնյան ակումբից։
Պաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 20 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելերինը մտադիր է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ «Արսենալից», որպեսզի վերադառնա «Բետիս», որի կազմում նախորդ մրցաշրջանում հանդես է եկել վարձավճարով։
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը «Բետիսի» կազմում անցկացրած 32 խաղում կատարել է 5 գոլային փոխանցում։