«Ռոման» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մանուել Ականջիով, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա շվեյցարացու ծառայություններով հետաքրքրված է նաեւ Միլանի «Ինտերը»։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Transfermarkt-ը Շվեյցարիայի հավաքականի խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում պաշտպանը «մեղուների» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Ականջին «Բորուսիայում» հանդես է գալիս 2018 թվականի հունվարից։