«Միլանը» հետաքրքրված է «Միդտյուլանդի» կիսապաշտպան Ռաֆայել Օնյեդիկա Նվադիկեի ծառայություններով։
Իտալական ակումբը կարծում է, որ 21-ամյա ֆուտբոլիստը կարող է փոխարինել Ֆրենկ Կեսսիին, ով «Բարսելոնա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
«Ռոսոներիները» նիգերիացի ֆուտբոլիստի տրանսֆերը 4 միլիոն եվրոյով գնելու առաջարկ են արել, սակայն դանիական ակումբը 10 միլիոն է ցանկանում։ Բանակցությունները շարունակվում են։
Նվադիկեն Դանիայի առաջնությունում ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 5 հանդիպում։