Ինտերի 19-ամյա կիսապաշտպան Չեզարե Կասադեյը կտեղափոխվի Չելսի։ Այս մասին հայտնում է իտալական մամուլը։
Լոնդոնյան ակումբը Կասադեյի համար կվճարի 15 մլն եվրո: Եվս հինգ միլիոն եվրո «ներաձուրին» կկարողանա ստանալ տարբեր բոնուսների տեսքով։
Նախորդ մրցաշրջանում Կասադեյն օգնեց Ինտերի երիտասարդական թիմին դառնալ Իտալիայի չեմպիոն։ Նշենք, որ Չեզարեն սեւ-կապույտների «երիտասարդական թիմի» ավագն էր։