«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեի ծառայություններով, հայտնում է Manchester Evening News-ը։
Ըստ աղբյուրի՝ մանչեսթերյան ակումբը մի քանի ամիս է հետևում է ֆուտբոլիստի խաղին և կապ է պաշտպանում նրա ներկայացուցիչների հետ։
Թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։ Ակումբում ակտիվ աշխատանքներ են տարվում նոր հարձակվող ձեռք բերելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՄՅՈՒ-ն հետաքրքրվում է նաև ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդիի ծառայություններով։