Երիտասարդ կիսապաշտպան Չեզարե Կասադեիի տրանսֆերի վաճառքը «Չելսիին» կարող է օգնել Միլանի «Ինտերին» ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մանուել Ականջիին։
Այս մասին հայտնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ Կասադեիի տրանսֆերի համար ստացված 15-20 միլիոն եվրոն հնարավորություն կտա ձեռք բերել Ականջիին։ Շվեյցարացի ֆուտբոլիստը գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի վերջին տրանսֆերային նպատակն է այս ամառ։
Հիշեցնենք, որ «Ինտերին» անհրաժեշտ է կենտրոնական պաշտպան ձեռք բերել՝ փոխարինելու Անդրեա Ռանոկիային, ով այս ամառ տեղափոխվեց «Մոնցա» ազատ գործակալի կարգավիճակով: