«Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան վնասվածք է ստացել իտալական A Սերիայի առաջին տուրի «Սասուոլոյի» դեմ (3:0) խաղում։
Արգենտինացին այսօր բուժզննում է անցել է։ Ֆուտբոլիստի մոտ ձախ ազդրի մկանային վնասվածք է ախտորոշվել։
«Սասուոլոյի» դեմ խաղում Դի Մարիան դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հաղորդվում է, որ 34-ամյա արգենտինացին բաց կթողնի շուրջ 10 օր։