«Սպորտինգի» կիսապաշտպան Մատեուշ Նունեշը մոտ է «Վուլվերհեմփթոն» տեղափոխվելուն:
Ակումբները համաձայնության են եկել 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ, հայտնում է The Guardian-ը։ Նունեշի տեղափոխությունը «Գայլերի» համար կարժենա ռեկորդային 45 միլիոն եվրո՝ ևս 5 միլիոն բոնուսներով:
Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված էին նաև «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Սիթին»:
Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նունեշը երկու խաղում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ մրցաշրջանում նա առաջնությունում անցկացրել է 33 խաղ, խփել 3 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։