«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան գրառում է կատարել Ա Սերիայի 1-ին տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղից հետո.
21-ամյա վրացի ֆուտբոլիստը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Նապոլին» հաղթեց 5-2 հաշվով:
«Ամեն օր լավ է, պարզապես մի քանի օրեր՝ ավելի լավն են»,- գրել է Կվարացխելիան սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ Խվիչա Կվարացխելիան մինչ վերջերս խաղում էր Ռուսաստանի առաջնությունում, որտեղ պաշտպանում էր «Լոկոմոտիվի» և «Ռուբինի» գույները։