Ա Սերիայում կայացան նոր մրցաշրջանի 1-ին տուրի բոլոր տասը հանդիպումները։
Հանդիպումներից ոչ մեկում ոչ-ոքի չգրանցվեց՝ հինգ խաղում տանտերերը հաղթանակ տոնեցին, հինգ անգամ՝ հյուրերը։
Ա Սերիայի առաջին տուրը 1971/72 մրցաշրջանից հետո առաջին անգամ ավարտվեց առանց ոչ-ոքիի։ Այն ժամանակ առաջնությունում 20-ի փոխարեն խաղում էին 16 թիմ։
Ընդհանուր առմամբ, Ա Սերիայի 1-ին տուրը չորս անգամ ավարտվել է առանց ոչ-ոքիի (դա տեղի է ունեցել նաև 1933/34 և 1934/35 մրցաշրջաններում)։