«Չելսիի» նորեկ Կալիդու Կուլիբալին մեկնաբանել է նոր թիմի կազմում իր դեբյուտային գոլը։
Հիշեցնենք, որ երեկ սենեգալցին գոլ խփեց «Տոտենհեմին» Մարկ Կուկուրելայի փոխանցումից հետո։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։
«Դա անհավանական զգացողություն էր: Մարզադաշտում տիրող մթնոլորտն ուղղակի անիրական էր, և երբ երկրպագուները սկսեցին վանկարկել իմ անունը, ես երջանկությունից պարզապես յոթերորդ երկնքում էի»,- մեջբերում է Կուլիբալիին GFFN-ը:
Պրեմիեր լիգայի երկու տուրից հետո «Չելսին» վաստակել է 4 միավոր։ Հաջորդ հանդիպումը «արիստոկրատները» կանցկացնեն կիրակի օրը՝ մրցելով «Լիդսի» հետ: