«Լեսթերի» հարձակվող Ջեյմի Վարդին հնարավոր է փոխի ակումբային գրանցումը:
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, 35-ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդոը»:
«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը շատ է ցանկանում իր թիմում տեսնել Վարդիին, սակայն «Լեսթերն» առայժմ կտրականապես հրաժարվում է բաց թողնել իրենց առաջատարին։ Հիշեցնենք, որ հարձակվողն Անգլիայի Պրեմիեր լիգայում իր ողջ կարիերայի ընթացքում խփել է 133 գոլ։
Ջեյմի Վարդին արդեն հասցրել է երկու հանդիպում անցկացնել առաջնության նոր մրցաշրջանում, որտեղ նրա թիմը վաստակել է ընդամենը մեկ միավոր։