Ռումինացի թենիսիստուհի Սիմոնա Հալեպը դարձել է Տորոնտոյի մրցաշարի հաղթող։
Եզրափակչում աշխարհի 15-րդ ռակետ Հալեպը հաղթել է Բրազիլիայի ներկայացուցիչ Բեատրիս Հադդադ Մայային, ով զբաղեցնում է WTA-ի վարկանիշային աղյուսակի 24-րդ հորիզոնականը։
Մրցակիցների միջև հանդիպումը տևեց 2 ժամ 18 րոպե և ավարտվեց Հալեպի հաղթանակով երեք սեթում՝ 6:3, 2:6, 6:3:
Այսպիսով, 30-ամյա Հալեպը հաղթել է իր 24-րդ WTA մրցաշարում։