Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» հաղթեց «Վեսթ Հեմին»։
Հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով։ Առաջին խաղակեսի վերջնամասում միակ գոլը խփեց նիգերիացի Տայվո Ավոնին։
Այս հաղթանակը «Նոթինգհեմ Ֆորեսթի» համար առաջինն էր 23 տարի անց Պրեմիեր լիգա վերադառնալուց հետո։
Թիմը բարձրացել է աղյուսակի 10-րդ հորիզոնական։ «Վեսթ Հեմը» կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և իջավ 19-րդ հորիզոնական: