ԱՊԼ 2-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» նկատմամբ:
19-րդ րոպեին Կուլիբալին առաջ մղեց տանտերերին: 68-րդ րոպեին Հոյբյերգը հավասարեցրեց հաշիվը: Հիմնական ժամանակի ավարտից 13 րոպե առաջ Ռեսե Ջեյմսը առաջ մղեց «Չելսիին»: Ավելացված ժամանակում հյուրերը խփեցին 2-րդ պատասխան գոլը: Աչքի ընկավ Հարի Քեյնը:
Այս խաղից հետո երկու թիմերն էլ ունեն 4-ական միավոր: