«Ուդինեզեի» պաշտպան Լիենոմա Ուդոգին կտեղափոխվի «Տոտենհեմ»։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վաղը 19-ամյա խաղացողը կուղևորվի Լոնդոն՝ բուժզննում անցնելու համար։
Ուդոգին հինգ տարվա պայմանագիր կկնքի «Տոտենհեմի» հետ, սակայն լոնդոնյան ակումբին չի միանա մինչև 2023 թվականի ամառը: