Ռիո Ֆերդինանդը քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդին» ԱՊԼ-ի առաջին տուրում «Բրենթֆորդից» կրած պարտության համար։
«ՄՅՈՒ-ն ծաղրի առարկա է դարձել։ Մենք դարձել ենք բոլոր կատակների թեման։ Ֆուտբոլիստները չեն ցուցադրում իրենց տրանսֆերային արժեքին համապատասխան խաղ։
Սա այն «Մանչեսթեր Յունայթեդը» չէ, որը ես գիտեմ։ Ինչպե՞ս կարելի է այսքան վատ խաղալ։ Մենք գործում էինք միայն երկար փոխանցումներով։ Եթե այդպես ենք շարունակելու, ապա կարող ենք մարզիչ նշանակել Սեմ Էլերդայսին կամ Թոնի Պուլիսին»,- ասել է ՄՅՈւ-ի նախկին ֆուտբոլիստն իր պոդքաստի ժամանակ։