Բրյուսելի «Անդերլեխտի» պաշտպան Սերխիո Գոմեսը կարիերան կշարունակի Անգլիայի Պրեմիեր լիգայում, հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։
«Մենք աշխատում ենք կազմն ուժեղացնելու համար։ Գոմեսը Իսպանիայի երիտասարդական հավաքականում հանդես գալու փորձ ունի, խաղացել է Դորտմունդում, իսկ այժմ իրեն լավ է դրսևորում Վենսան Կոմպանիի գլխավորությամբ։
Մենք ցանկանում ենք նրան տեսնել «Մանչեսթեր Սիթիում»: Վստահ եմ, որ նա կուժեղացնի մեր թիմը»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sport Bible-ը։
21-ամյա ֆուտբոլիստը «Անդերլեխտի» հետ պայմանագիր ունի մինչև 2025 թվականի ամառ: Նրա տրանսֆերային արժեքը տասը միլիոն եվրո է։