«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Սերժինո Դեստը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում, որտեղ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»։
Այս մասին հայտնում է Goal-ը։ Ըստ աղբյուրի՝ մանկունիանցիներն ու կատալոնացիները կարող են ֆուտբոլիստների փոխանակում կազմակերպել։
Դեստը կգնա «Օլդ Թրաֆորդ», իսկ Դիոգո Դալոտը կհետևի հակառակ ուղղությամբ: Այս գործարքի նախաձեռնողները մանկունիանցիներն են։
Նախորդ մրցաշրջանում ամերիկացի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում կատալոնական գրանդի կազմում մասնակցել է 16 հանդիպման։ Ինչ վերաբերում է Դալոտին, ապա նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 30 հանդիպում: