«Չելսիի» և «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Վիլիանը մոտ է «Ֆուլհեմ» տեղափոխվելուն։
Արդեն մի քանի օր է, ինչ բրազիլացին բանակցություններ է վարում անգլիական ակումբի հետ։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է «Կորինտիանսը», սակայն կողմերը հետո խզել են պայմանագիրը, ակումբի երկրպագուները բացասաբար են արձագանքել Վիլիանին։
Անցած մրցաշրջանում Վիլիանը «Կորինտիանսի» կազմում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։