«Մոնցան» պաշտոնապես հայտարարել է «Նապոլիի» հարձակվող Անդրեա Պետանյայի հետ պայմանագիր կնքելու մասին:
Իտալացի ֆուտբոլիստը մեկ մրցաշրջանով վարձավճարով հանդես կգա Ա Սերիայի նորեկի կազմում։
Եթե ակումբը պահպանի տեղը էլիտար դիվիզիոնում, ապա իրավունք կունենա գնելու Անդրեայի ամբողջական տրանսֆերը։
Ֆուտբոլիստի վարձակալության համար «Մոնցան» վճարել է 2,5 միլիոն եվրո: Ամբողջական տրանսֆերը ակումբին կարժենա 10 միլիոն եվրո, գումարած 1,5 միլիոն եվրո «Նապոլիին» կտրամադրվի որպես բոնուս։