Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է «Մանչեսթեր Սիթիի»՝ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունների մասին։
«Ո՞վ է Չեմպիոնների լիգայի ֆավորիտը.,․ Իհարկե, դա «Մանչեսթեր Սիթին» է: Նրանք պայմանագիր ստորագրեցին Հոլանդի հետ, ով լրջորեն կուժեղացնի նրանց հարձակման գիծը։
Գվարդիոլան այժմ ամեն ինչ ունի Չեմպիոնների լիգան հաղթելու համար։ Պեպը վերջապես պետք է նվաճի տիտղոսն անգլիական թիմի հետ»,- մեջբերում է մասնագետին Il Mattino-ն։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» դուրս մնաց Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչ փուլից՝ ընդհանուր հաշվով պարտվելով Մադրիդի «Ռեալին», որն ի վերջո դարձավ մրցաշարի հաղթող։