«Այաքսը» հայտարարել է «Ամերիակայի» աջ պաշտպան Խորխե Ռամոսի հետ պայմանագիր կնքելու մասին:
Մեքսիկայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր է կնքել ամստերդամյան ակումբի հետ: Transfermarkt-ի համաձայն՝ նիդեռլանդական ակումբը Ռամոսի տրանսֆերի համար վճարել է 5 մլն եվրո:
Ռամոսը Մեքսիկայի հավաքականի կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։
Ֆուտբոլիստը «Սանթոս Լագունա» ակումբի սան է։