«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է հավանականությունը, որ անգլիական ակումբը կարող է ևս մի քանի խաղացողներ ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Եթե լինի համապատասխան խաղացող, մենք դա կանենք։ Բավականին շատ խոսակցություններ կան, բայց ես չեմ կարծում, որ դրանք իրական են։ Ես գոհ եմ իմ թիմի ներուժից, ֆուտբոլիստների քանակից և որակից, բայց ոչ ոք պաշտպանված չէ վնասվածքներից:
Այդ իսկ պատճառով կա տրանսֆերային շուկա։ Բայց իմաստ ունի գնումներ կատարել միայն այն դեպքում, եթե կա համապատասխան խաղացող»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի երկուշաբթի՝ օգոստոսի 15-ին։ Յուրգեն Կլոպի թիմը «Էնֆիլդում» կընդունի «Քրիսթալ Փելասին»:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ-ոքին՝ 7,30, իսկ «Քրիսթակ Փելասի» հաղթանակը՝ 17,50։