«Յուվենտուսը» մոտ է Լեանդրո Պարեդեսին ձեռք բերելուն: Թուրինյան ակումբը համաձայնեցրել է ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի 28-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագրի կետերը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Պարեդեսն այժմ սպասում է, որ ակումբները միմյանց միջև համաձայնեցնեն գործարքի վերջին կետերն ու փոխհատուցման չափը։
«Յուվենտուսը» ցանկանում է վաճառել առնվազն մեկ կիսապաշտպանի՝ Ադրիեն Ռաբիոյին (բանակցություններ են ընթանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ) կամ Արտուրին։
Պարեդեսը նախկինում հանդես է եկել նաև «Զենիթում» և «Ռոմայում»: