«Չելսին» և «Ռոման» կարող են փոխանակվել ֆուտբոլիստներով։ Ինչպես հայտնում է The Sun-ը, լոնդոնյան ակումբը հետաքրքրվում է «Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի ծառայություններով և պատրաստ է իտալական ակումբին զիջել Քրիստիան Պուլիշիչի տրանսֆերային իրավունքները։
Հաղորդվում է, որ ամերիկացի ֆուտբոլիստը դեմ չէ հեռանալ «Չելսիից», քանի որ Ռահիմ Ստեռլինգի տեղափոխությունից հետո քիչ խաղաժամանակ է ստանալու։
Պուլիշիչը նախորդ մրցաշրջանում ԱՊԼ-ում մասնակցել է 22 խաղի և դարձել 6 գոլի հեղինակ։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հռոմյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արգելափակել է Ձանիոլոյի տրանսֆերը լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Տոտենհեմ»։