«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է իտալական «Ռոմայի» մասին։
«Դիբալան և Վեյնալդումը հիանալի ֆուտբոլիստներ են։ Նրանք արագ են և բավական շատ լավ որակներ ունեն։ Նրանք կուժեղացնեն թիմի կազմը։
Կարծում եմ, որ «Ռոման» պետք է պայքարի չեմպիոնության համար։ Հաշվի առնելով թիմի նորեկներին ու Մոուրինյոյի փորձը, «Ռոման» պարտավոր է պայքարել չեմպիոնության համար»․- Մոուրինյոյի խոսքն է մեջբերել Football Italia-ն։