Խորվաթիայի ազգային հավաքականի և «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Նիկոլա Վլաշիչը տեղափոխվել է «Տորինո»։ Այս մասին հայտնում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։
Իտալական ակումբը վարձակալական է խաղացողին և ունի լրիվ տրանսֆերը գնելու իրավունք։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինցիները կարող են 15+3 մլն եվրոյով ձեռք բերել խորվաթ կիսապաշտպանի լրիվ տրանսֆերը։
Ավելի վաղ «Տորինո» էր տեղափոխվել «Ատալանտայի» ռուս կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը։