«Ինտերը» նախամրցաշրջանային փուլի վերջին հանդիպումն է անցկացրել։ Միլանյան թիմը մարզումյաին խաղում հաղթել է «Սանտանջելո» սիրողական թիմին։
«Ինտերի» կազմում աչքի ընկել Հենրիխ Մխիթարյանը, Հական Չալհանողլուն, Ռոմելու Լուկակուն, Դենզել Դումֆրիսը, Չեզարե Կազադեին, Խոակին Կորեան և Ռոբերտո Գալյարդինին։ Էդին Ջեկոն և Ռոմելու Լուկակուն երկուական գոլ են խփել։
«Ինտերը» մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի13-ին՝ A Սերիայի առաջին տուրում մրցելով «Լեչեի» հետ։