«Լիվերպուլն» իր պաշտոնական կայքում հայտարարել է կիսապաշտպան Հարվի Էլիոթի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Մերսիսայդցիներն չեն նշել ֆուտբոլիստի աշխատանքային նոր պայմանագրի ժամկետը՝ նշելով միայն, որ այն երկարաժամկետ է։
19-ամյա Հարվի Էլիոթը 22 պաշտոնական հանդիպում է անցկացրել առաջին թիմի կազմում։ Դրանցում կիսապաշտպանը մեկ գոլ և երկու արդյունավետ փոխանցում է կատարել։
Անգլիայի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումը «Լիվերպուլը» կանցկացնի երկուշաբթի՝ օգոստոսի 15-ին։ Յուրգեն Կլոպի թիմը «Էնֆիլդում» կընդունի «Քրիսթալ Փելասին»:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,20 գործակցով, ոչ-ոքին՝ 6,80, իսկ «Քրիսթակ Փելասի» հաղթանակը՝ 17,50։