«Ինտերը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի արտագնա մարզաշապիկը։
Հավաքածուն պատրաստված է սպիտակ և կանաչ գույներով, շապիկը տպված է աշխարհի քարտեզի տեսքով։
«Մենք ողջունում ենք խաղացողներին ամբողջ աշխարհից: Մեր ընտանիքը մեծանում է, մեր եղբայրներն ու քույրերը կիսում են ընդհանուր արժեքները: Կարևոր չէ, թե որտեղից են նրանք գալիս»,- ասվում է միլանյան ակումբի հայտարարության մեջ։