«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցցանցում մոտիվացիոն գրառում է կատարել։
37-ամյա պորտուգալացին երկու լուսանկար է հրապարակել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումից՝ մակագրելով հրապարակումը՝ «Քրտնաջան աշխատանքը միշտ տալիս է արդյունք»։
Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Բրայթոնին» (1:2):
Ռոնալդուն փոխարինման է դուրս եկել 53-րդ րոպեին ու գոլ չի խփել։