«Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն չի տեղափոխվել «Տոտենհեմ» իտալական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի պատճառով:
Corriere dello Sport-ը գրում է, որ անգլիական ակումբը պատրաստ է եղել վարձակալել ֆուտբոլիստին՝ հետագայում 50 մլն եվրոյի դիմաց գնելու իրավունքով: Մոուրինյուն պնդել է, որ իտալացիները միանգամից ձեռք բերեն ֆուտբոլիստին՝ այդ նույն գումարի դիմաց:
23-ամյա Ձանիոլոն 2018 թվականի ամառվանից է հանդես գալիս «Ռոմայի» կազմում: Այս ընթացքում նա «գայլերի» կազմում բոլոր մրցաշարերում 111 հանդիպման է մասնակել և դարձել է 22 գոլի հեղինակ: