«Լացիոյի» և Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պաոլո դի Կանիոն կիսվել է Իտալիայի Ա Սերիայի առաջնության նոր մրցաշրջանի իր կանխատեսմամբ։
Դի Կանիոն կարծում է, որ տիտղոսի համար գլխավոր պայքարը, ինչպես նախորդ մրցաշրջանում, կծավալվի «Միլանի» և «Ինտերի» միջև։
«Կարծում եմ, որ տրանսֆերային շուկայում տեղի ունեցող իրադարձությունները դեռ կարող են փոխել ուժերի հարաբերակցությունը, բայց հիմա ֆավորիտ եմ տեսնում գործող չեմպիոն «Միլանին», իսկ գլխավոր մրցակից՝ «Ինտերին», բայց միայն այն դեպքում, եթե մնա Շկրինյարը: Մնացած բոլորն ակնհայտորեն հետ են մնում»,- մեջբերում է Դի Կանիոյին Tuttosport-ը։
Առաջիկա հանգստյան օրերին կմեկնարկի Իտալիայի առաջնության նոր մրցաշրջանը։