«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Խավիեր Էրնանդեսը (Չիչարիտո), ով այժմ խաղում է «Լոս Անջելես Գելեքսիում», ասել է, որ կհամաձայնի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», եթե առաջարկ ստանա։
«Վերադա՞րձ Մանչեսթեր Յունայթեդ․․․Դա շատ քիչ հավանական է իմ տարիքի պատճառով, բայց եթե «Յունայթեդը» ցանկանար, ես անվճար կտեղափոխվեի:
Բայց ես նաև ցանկանում եմ շատ հարգալից լինել իմ ակումբի նկատմամբ: Ես անընդհատ խաղում եմ և նպատակ ունեմ հաղթելու MLS-ը Գելեքսիի հետ»,- մեջբերում է ֆուտբոլիստին Tuttomercatoweb-ը։
Չիչարիտոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ երկու անգամ հաղթել է Պրեմիեր լիգան (2010/11, 2012/13), ինչպես նաև նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը (2010)։