Լոնդոնի «Չելսին» հետաքրքրված է շոտլանդական «Սելթիկի» և Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոսիպ Յուրանովիչի ծառայություններով։
Ըստ լրագրող Գրեհեմ Բեյլի՝ լոնդոնցիները դիտարկում են այս ամառ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։
Յուրանովիչը կարող է միանգամից երկու դիրք փակել. Ֆուտբոլիստը կարողանում է խաղալ ինչպես հենակետային գոտում՝ կիսապաշտպանությունում, այնպես էլ պաշտպանության աջ եզրում։ Նախորդ մրցաշրջանում նա Շոտլանդիայի առաջնությունում դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Յուրանովիչը «Չելսիի» այլընտրանքային տարբերակն է՝ Դենզել Դումֆրիսի և Կայլ Ուոքեր-Պետերսի տրանսֆերների ձախողման դեպքում: