«Յուվենտուսը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայի հետ։
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, թուրինյան ակումբն ու 28-ամյա հոլանդացին պայմանավորվել են երկու տարվա պայմանագիր կնքելու շուրջ։ Պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։
Մեմֆիսը ներկայումս բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ պայմանագրի վաղաժամկետ խզման շուրջ, որը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։ Դա թույլ կտա Մեմֆիսին անվճար միանալ իտալական գրանդին՝ որպես ազատ գործակալ:
2021/22 մրցաշրջանում Մեմֆիսը 38 խաղում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։