«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է ձեռք բերել Ալվարո Մորատայի տրանսֆերը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Ըստ աղբյուրի՝ «Ատլետիկոն» ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է մանչեսթերյան ակումբին, որը հարձակվողի փնտրտուքների մեջ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձախողվել է Մարկո Առնաուտովիչի՝ ՄՅՈւ-ի տեղափոխությունը։
Նախորդ 2 մրցաշրջաններում Մորատան վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Յուվենտուսում»։