Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել լատինոամերիկյան ֆուտբոլային լիգաներից: Այս անգամ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել առաջին դիվիզիոնի՝ «Սոլ դե Ամերիկա»-«Գուարանի Ասունսյոն» խաղում: Խաղի մեկնարկը հետաձգվել է շան պատճառով, որը քնել է հենց խոտածածկի վրա:
Տրիբունաներում հավաքված երկրպագուները սկսել են աղմկել, սակայն չեն կարողացել խանգարել շան քունը: Թե ինչու ֆուտբոլիստները, մրցավարները կամ անվտանգության աշխատակիցները պարզապես չեն արթնացրել շանը, հայտնի չէ:
Խաղը սկսվել է այն ժամանակ, երբ շունն ինքն է արթնացել ու դուրս վազել խաղադաշտից:
Նշենք՝ խաղն ավարտվել է «Սոլ դե Ամերիկա» թիմի՝ 1-0 հաշվով հաղթանակով: Հանդիպման միակ գնդակը հեղինակել են երկրորդ կեսի միջնամասում: