«Լիդսը» հայտարարել է դարպասապահ Ջոել Ռոբլեսի հետ պայմանագիր կնքելու մասին։
32-ամյա իսպանացու հետ պայմանագիրը նախատեսված է մեկ տարով։ Ֆուտբոլիստն անգլիական թիմ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Ռոբլեսի նախորդ ակումբը եղել է «Բետիսը», որի կազմում նա խաղացել է 2018 թվականի հուլիսից մինչև 2022 թվականի հուլիսը։ Նախորդ մրցաշրջանում դարպասապահը մասնակցել է թիմի 3 հանդիպման և բաց թողել 2 գնդակ։
Ռոբլեսն արդեն Անգլիայի առաջնությունում հանդես գալու փորձ ունի. նախկինում նա հանդես է եկել «Ուիգանում» և «Էվերտոնում»։