«Մանչեսթեր Յունայթեդը» հայացքն ուղղել է դեպի «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը:
Ըստ լրագրող Ջեյսոն Բյորտի՝ մանկունիանցիները լրջորեն դիտարկում են սերբ ֆուտբոլիստին ձեռք բերելու հնարավորությունը։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն պատրաստվում է առաջին տրանսֆերային առաջարկն անել։ Բանակցությունները պետք է որ բարդ լինեն, քանի որ, չնայած պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց, «Լացիոն» Միլինկովիչ-Սավիչի համար կպահանջի մոտ 60 միլիոն եվրո։
Միլինկովիչ-Սավիչը Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում խփել է 11 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում: Ինքը՝ ֆուտբոլիստը, կցանկանար այս ամառ հեռանալ թիմից, սակայն ակումբի ղեկավարությունը նրան բաց չի թողնի, եթե չստանա 60 մլն. եվրո։