Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում այսօր ընթանում են 10-րդ տուրի պարտիաները: Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները մրցում են Ադրբեջանի հետ:
Իր պարտիան արդեն ավարտել են գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով 51-րդ քայլին հաղթել է Նիյատ Աբասովին, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Հադիր Հուսեյինովի հետ:
Մյուս պարտաիները դեռևս ընթացքի մեջ են:
Հիշեցնենք՝ տղամարդկանց հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սև խաղաքարերով մրցում է Շահրիյար Մամեդյարովի հետ, իսկ Մանուել Պետրոսյանը՝ Վասիֆ Դուրաբայլիի հետ: