Իսպանացի կիսապաշտպան Ադամ Տրաորեն այս ամառ չի հեռանա անգլիական «Վուլվերհեմփթոնից»։ Այս մասին հայտնում է թիմի գլխավոր մարզիչ Բրունու Լաժեն։
«Այո, նա մնում է։ Հիշո՞ւմ եք՝ նա ինչպես սկսեց նախորդ մրցաշրջանում, իսկ հունվարին դուրս եկավ պահեստայինների նստարանից և շատ օգնեց մեզ։ Ինձ դուր է գալիս նրա խաղը և այն, թե նա ինչպես է ամեն օր աշխատում»,- պատմել է մարզիչը Birmingham Live-ին տված հարցազրույցում։
Տրաորեի գործող պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։ Վերջին կես տարին իսպանացին վարձավճարով անցկացրեց «Բարսելոնայում»։ Լա Լիգայում նա ընդհանուր առմամբ անցկացրել է 11 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։