«Չելսին» Թոմաս Տուխելի օրոք ամենաշատն է 11-մետրանոց վաստակում։
Այսօր լոնդոնյան թիմի օգտին 11-մետրանոց է նշանակվել «Էվերթոնի» դեմ խաղում (1-0, երկրորդ խաղակես): Այն անվրեպ է իրացրել Ժորժինյոն։
Squawka-ի փոխանցմամբ, այն բանից ի վեր, ինչ Տուխելը 2021 թվականի հունվարի 26-ին գլխավորել է «Չելսին» , լոնդոնյան թիմը 15 11-մետրանոց է վաստակել՝ բոլորից շատ ԱՊԼ-ում։