«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ թիմի ֆուտբոլիստները չեն ցանկանում խաղալ 9 համարի մարզաշապիկով։
«Այն անիծված է, այն անիծված է, մարդիկ ինձ այդպես են ասում։ Սա այն դեպքը չէ, երբ մենք 9 համարն ազատ է թողել, որպեսզի նոր հարձակվող ձեռք բերենք։
Իրականում, 9 համարը վերցնելու ցանկություն հայտնող ֆուտբոլիստ չի եղել։ Ֆուտբոլիստները երբեմն ցանկանում են փոխել խաղային համարները, բայց որևէ մեկը չի ցանկացել ընտրել 9 համարը։ Բոլոր նրանք, որոնք ավելի երկար են աշխատում ակումբում ինձ ասում են․ «Տեսնում ես, այն խաղացողը վերցրել էր 9 համարը և գոլ չէր խփում, մյուսը նույնպես խաղում էր այդ համարով ու գոլ չէր խփում»»,- Տուխելի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։