«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակի (4:1) մասին։
«Կատարյալ սկիզբ էր մեզ համար՝ չնայած առաջինը գոլ բաց թողեցինք: Մենք կարողացանք և անել այն, ինչի վրա աշխատում ենք մարզումների ժամանակ։
Ինձ շատ դուր եկավ խաղը։ Մենք գոլ խփելու շատ հնարավորություններ տեղծեցինք, լավ էինք տիրապետում գնդակին, բարձր և միջին պրեսինգ էինք կիրառում։
«Ես շատ դրական բաներ տեսա, բայց սա միայն առաջին խաղն էր։
«Դեյան Կուլուսևսկին և Ռոդրիգո Բենտանկուրը դեռևս նախորդ մրցաշրջանից իսկապես լավ էին ինտեգրվել: Դեյանը պետք է շարունակի այս կերպ աշխատել։ Նա շատ հավակնություններ ունի, ցանկանում է դառնալ իր դիրքի լավագույն խաղացողներից մեկը: Կարծում եմ՝ այս հավակնությունը լավ է, եթե նա խոնարհ լինի և շարունակի աշխատել»,- Կոնտեի խոսքն է մեջբերել BBC Sport-ը։