Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրում «Տոտենհեմը» տնային խաղում 4։1 հաշվով առավելության հասավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ։
12-րդ րոպեին հյուրերից խաղի հաշիվը բացեց Ջեյմ Վորդ-Պրաուզը։ Առաջին կեսում լոնդոնյան ակումբի կազմում աչքի ընկան Ռայան Սեսենյոնն ու Էրիկ Դայերը։
60-րդ րոպեին «Սաութհեմփթոնի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալիսուն դարձավ ինքնագոլի հեղինակ։ 3 րոպե անց Դեյան Կուլուսևսկին հաշիվը դարձրեց 4։1։