Դարվին Նունյեսը երկրորդ խաղն անընդմեջ գոլի հեղինակ է դարձել «Լիվերպուլի» կազմում։ Հարձակվողն այսօր նորամուտն է նշել ԱՊԼ-ում և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
Նունյեսը խաղադաշտ է դուրս եկել միայն 51-րդ րոպեին, իսկ արդեն 13 րոպե անց դարձել է գոլի հեղինակ։ 80-րդ րոպեին էլ նրա փոխանցումից հետո գոլ է հեղինակել Մոհամեդ Սալահը։
Ավելի վաղ Նունյեսը գոլ էր հեղինակել նաև Անգլիայի Սուպերգավաթի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Սա նրա նորամուտի խաղն էր «Լիվերպուլի» կազմում։