Մոհամեդ Սալահը եզակի նվաճման է հասել Անգիայի Պրեմիեր լիգայում։
«Լիվերպուլի» հարձակվողը Պրեմիեր լիգայի 1-ին տուրի՝ «Ֆուլհեմի» հետ խաղում (2:2) դարձել է գոլի հեղինակ։
Եգիպտոսցին դարձավ առաջին խաղացողը, ով գոլ է խփում ԱՊԼ-ի առաջին տուրում վեց մրցաշրջան անընդմեջ:
2017/18 մրցաշրջանից մինչև 2019/20 մրցաշրջանը առաջին տուրում նա դարձել է մեկական գոլի հեղինակ, իսկ 2020/21 մրցաշրջանում՝ հեթ-տրիկի։ Հաջորդ երկու մրցաշրջաններում նա նորից մեկական գոլ է գրանցել իր հաշվին մեկնարկային տուրում։