«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատրաստ է մասնակցել Անգլիայի Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին տուրի վաղը կայանալիք «Բրայթոնի» դեմ խաղին։
Ինչպես հայտնում է լրագրող Սթիվ Բեյթսը, պորտուգալացին խոսել է գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ և խնդրել հոլանդացուն գոնե մի քանի րոպեով բաց թողնել իրեն խաղադաշտ։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն բաց է թողել «Մանչեսթեր Յունայթեդի» նախամրցաշրջանային շրջագայությունը։
Պորտուգալացին դեռ ցանկանում է հեռանալ թիմից, քանի որ ցանկանում է նոր մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում։